Ռումինաիայի և Հոնդուրասի իշխանությունները հայտարարել են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին։ Այս մասին հայտարարել են Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեն , որը նաև երկրի արտգործ նախարարն է, և լատինաամերիկյան երկրի նախագահ Խուան Էռնանդեսը։
Վերջինիս խոսքով՝ Հոնդուրասի առաջին քայլը կլինի Երուսաղեմում առևտրային ներկայացուցչության անհապաղ բացումը։
Նշենք, որ Պաղեստինը հավակնում է քաղաքի արևելյան հատվածին, այդ իսկ պատճառով Գազայի հատվածի հետ սահմանին պարբերաբար տեղի են ունենում իսրայելական բանակի հետ պաղեստինցիների բախումներ։