Հոնկոնգի Թայ Պո շրջանում բնակելի համալիրում բռնկված հրդեհը դարձել է վերջին տասնամյակների ամենամահացու աղետը Հոնկոնգի համար։ Հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 128-ի, իսկ վիրավորների թիվը՝ 76-ի։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ մոտ 300 մարդ համարվում է անհետ կորած։ Հրդեհը տարածվել է ութ շենքերից յոթում, որտեղ ապրում է ավելի քան 4600 մարդ։ Չորս շենքերում կրակը վերահսկողության տակ է վերցվել, սակայն մյուս երեք շենքերի վերին հարկերում հրդեհները դեռևս շարունակվում են։
Հայտնի է դարձել, որ շինարարական աշխատանքներում օգտագործված դյուրավառ նյութը նպաստել է կրակի արագ տարածմանը։ Կառավարությունը սկսել է հետաքննություն՝ պարզելու աղետի պատճառները։ Չկանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալվել են երեք մարդ՝ շինարարական ընկերության երկու տնօրեններ և ինժեներ-խորհրդատու։ Սա 1948 թվականից ի վեր Հոնկոնգում գրանցված ամենամահացու հրդեհն է։

