Հոնկոնգի հրդեհի զոհերի թիվը հասել է 146-ի

Ամենադիտվածներ

,
Հոնկոնգում խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 55 մարդ

Հոնկոնգի Թայ Պո շրջանի Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում նոյեմբերի 26-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 146-ի։ Այս մասին նոյեմբերի 30-ին հայտնել է քաղաքային ոստիկանությունը։ Հրդեհը սկսվել է կեսօրին և արագ տարածվել համալիրի ութ 32-հարկանի շենքերում, որտեղ ապրում էր ավելի քան 4600 մարդ։ Բնակելի համալիրում կար 2000 բնակարան։ Հրդեհի տարածման պատճառներից մեկը եղել է շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող դյուրավառ նյութերը, ինչպիսիք են բամբուկե փայտամածներն ու ցանցերը։

Հրդեհի պատճառները դեռ հետաքննվում են։ Քաղաքային իշխանությունները ձերբակալել են երեք մարդու՝ շինարարական ընկերության երկու տնօրենների և ինժեներ-խորհրդատուի՝ չկանխամտածված սպանության մեղադրանքով։ Բացի այդ, Հոնկոնգի հակակոռուպցիոն ծառայությունը հետաքննություն է սկսել և ձերբակալել է ևս ութ մարդու։ Հոնկոնգի շինարարության վարչությունը հրահանգել է դադարեցնել աշխատանքները քաղաքի 30 մասնավոր շինհրապարակներում։

Հրդեհի հետևանքով զոհվել են նաև օտարերկրյա քաղաքացիներ։ Հոնկոնգում Ինդոնեզիայի հյուպատոսությունը հայտնել է յոթ ինդոնեզացի զոհերի մասին, իսկ Մանիլայի հյուպատոսությունը՝ մեկ ֆիլիպինցի արտագնա աշխատողի։ Քաղաքային իշխանությունները ստեղծել են միջգերատեսչական քննչական խումբ՝ հրդեհի պատճառները պարզելու համար։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ