fbpx
Աշխարհ

Հոնկոնգի հակակառավարական ցույցի մասնակիցները ծրագրում են խափանել օդանավակայանի աշխատանքը

South China Morning Post-ը հաղորդում է, որ  հակակառավարական ցույցի մասնակիցները ծրագրում են նոր հավաք անցկացնել` փորձելով խափանել Հոնկոնգի միջազգային օդանավակայանի աշխատանքը:

«Ղեկավարությունը տեղյակ է Սեպտեմբերի 7-ին օդանավակայանի աշխատանքներն արգելափակելու փորձերի մասին»,- նշվում է օդանավակայանի կայքում:

Հոնկոնգի կենտրոնից դեպի օդանավակայան ուղևորվող արագընթաց գնացքները չեղարկել են միջանկյալ կանգառները անվտանգությունն ապահովելու նպատակով:

Ոստիկանները տեղյակ են ցուցարարների ծրագրերի մասին և չեն կրելու ոստիկանական համազգեստ՝ ուղևորներից չտարբերվելու համար,- տեղացնում է լրատվամիջոցը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ