Վերջին վեց օրվա ընթացում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով Հոնկոնգի տնտեսությունը առնվազն 2,8 մլրդ հոնկոնգյան դոլար (357 մլն դոլար) է կոցրել: Այս մասին հայտնել է South China Morning Post թերթը՝ հղում անելով տեղի փորձագետներին:
Նրանց գնահատումների համաձայն՝ մանրածախ առևտրի սեկտորին, տրանսպորտի ճյուղին, ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսին անցած հանգստյան օրերի և երկուշաբթի օրվա ընթացքում պատճառված վնասը հասել է 1,9 մլրդ հոնկոնգյան դոլարի (242 մլն դոլար):
Ինչպես հայտնել է Geo Securities ֆինանսական ընկերության գործադիր տնօրեն Ֆրենսիս Լունը, անցած հանգստյան օրերին Հոնկոնգի մետրոյի օպերատորի՝ MTR կորպորացիայի կորուստները կարող են կազմել 500 մլն հոնկոնգյան դոլար (63,7 մլն դոլար): Շաբաթ օրը տեղի մետրոյի պատմության մեջ առաջին անգամ այն ամբողջովին դադարեցրել է իր աշխատանքը ցուցարարների կողմից ձեռնարկված վանդալիզմի գործողություններից հետո, իսկ կիրակի օրը գործել է սահմանափակ ռեժիմով՝ բացվել էր կայարանների միայն կեսը: