fbpx
Աշխարհ

Հոնկոնգում բողոքի ակցիաների ընթացքում 4 անձ է դանակահարվել

Հոնկոնգում շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում առնվազն 4 մարդ է դանակահարվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի խոշորագույն Cityplaza առևտրի կենտրոնում, որտեղ բախումներ են սկսվել ոստիկանության և Պեկինի ազդեցությունը Հոնկոնգում նվազեցնելու օգտին հանդես եկող ցուցարարների միջև:

Չինաստանի հատուկ վարչական շրջան համարվող բրիտանական նախկին այս գաղութում կատաղի բախումներով ուղեկցվող ցույցերը շարունակվում են արդեն 22 շաբաթ: Քաղաքի կենտրոնում խանութների և հիմնարկների բնականոն աշխատանքը խափանվել է, զբոսաշրջիկների թիվը 30 տոկոսով նվազել է:

Հոնկոնգի բարձրագույն գործադիր պաշտոնյա Քերի Լամը դեռ հոկտեմբերի 8-ին հորդորել էր անհապաղ վերականգնել անդորրը և կանխել քաոսի տարածումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ