Հոնկոնգի իշխանություններն իրականացրել են Օրենսդիր խորհրդից արտահանձնման մասին օրինագծի հետկանչի պաշտոնական ընթացակարգը, որն այստեղ զանգվածայտին բողոքների պատճառ է դարձել ամառվա սկզբից: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է տեղի վարչակազմի անվտանգության հարցերով քարտուղար Ջոն Լին:
Այսպիսով, վերջնականապես բավարարված է հակակառավարական ցուցարարների հանգուցային պահանջը:
Ցուցարարները ևս չորս պահանջ են ներկայացնում, որոնց թվում են բողոքի ակցիաների բոլոր ձերբակալված մասնակիցների ազատ արձակումը և Հոնկոնգի ընտրական համակարգի դեմոկրատացումը:
