Բայերի դարպասին խփած գոլը Ռոնալդուին օգնել է շրջանցել Մեսսիին և Կասիլյասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Բայերի դարպասին խփած գոլը Ռոնալդուին օգնել է շրջանցել Մեսսիին և Կասիլյասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Յուվենտուս» – «Բայեր» (3-0) խաղում թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է գոլի հեղինակ:

34-ամյա ֆուտբոլիստի այս մրցաշրջանում հեղինակած գոլերի քանակը ևս մեկով ավելացել է՝ դառնալով 127։ 15 անգամ նա աչքի է ընկել ՄՅՈւ-ի կազմում, 105 անգամ՝ «Ռեալի», 7 անգամ էլ՝ «Յուվենտուսի»։

Ռոնալդուին գոլերի քանակով հաջորդում է Լիոնել Մեսսին՝ 112 գոլով: Ընդհանուր առմամբ, եվրագավաթներում Ռոնալդուի ակտիվում 130 գոլ կա, իսկ Մեսսիի կազմում՝ 115։

Հավելենք, որ «Բայերի» նկատմամբ հաղթանակը Ռոնալդուի համար դարձել է 102-րդ հաղթանակը ՉԼ-ում։ Այս ցուցանիշով նա այժմ առաջատարն է՝ շրջանցելով «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին (101 հաղթանակ)։

https://www.youtube.com/watch?v=lQwmFIaAyAI

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ