Հոնը պարունակում է А և Р վիտամին, օրգանական թթուներ (խնձորի և կիտրոնի), ֆլավոնիդներ, տանիններ, աղաղանյութեր, բջջանյութ, պեկտիններ, եթերային յուղ։
Հոնի պտուղները մեծ քանակությամբ կալիումի, երկաթի, կալցիումի, ծծմբի և մագնեզիումի աղեր են պարունակում։ Հոնը իր մեջ պարունակում է նաև երկաթ, նատրիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում և այլն։
Թարմ հոնի 100 գրամի էներգետիկ արժեքը 45 կկալ է, չորացրածինը` 209 կկալ, իսկ մուրաբայի 100 գրամը` 220 կկալ։
Հոնը կանխում է մազանոթների փխրունությունն ու նպաստում անոթների պատերի ամրացմանը։
Հոնը նպաստում է նաև օրգանիզմի մաքրման գործընթացին, գլխուղեղի անոթներում ճնշման և ընդհանուր արյան ճնշման կարգավորմանը։
Հոնը կանխում է սկլերոզի զարգացումն ու վերացնում գլխացավը։ Իսկ հոնի մուրաբան կամ թուրմը խորհուրդ է տրվում գրիպի, անգինայի և սակավարյունության դեպքում։
Բուժիչ հատկություններով են օժտված նաև տերևները, որոնք միզամուղ և լեղամուղ հատկություն ունեն, նույնիսկ իջեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Չորացրած տերևները եփում են և խմում սովորական թեյի նման։