Կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացվել է ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը։
Այս մասին գրում է Telegram-ի Mash ալիքը։
Նշվում է, որ Բիլանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Ըստ աղբյուրի՝ երգիչն ունեցել է կոկորդի ցավ ու ջերմություն, որից հետո հրավիրել են բժիշկներին։ ՊՇՌ թեստը ցույց է տվել դրական արդյունք ու նրան հոսպիտալացրել են։
Նշվում է նաև, որ Բիլանը չունի թոքաբորբ կամ շնչառական անբավարարություն, բայց նրա ապաքինման գործընթացին խանգարում է լարինգոտրախեիտը։