fbpx
Uncategorized

270 ընտանիքի տրվել է բնակարանային աջակցման հավաստագիր Արցախից տեղահանված անձանց համար

Artsakh Displaced Citizens թճթջ

Արցախից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում արդեն իսկ 270 ընտանիքի տրամադրվել է բնակարան ձեռք բերելու, կառուցելու կամ գործող հիփոթեքային վարկերը մարելու համար նախատեսված հավաստագիր։ Այս նախաձեռնությունը շարունակական է, և աջակցությունը տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 միլիոն դրամի սահմաններում։

Ծրագրի շահառու կարող են դառնալ այն քաղաքացիները, ովքեր տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն ՀՀ քաղաքացիություն, չեն հանդիսանում անշարժ գույքի սեփականատեր և չեն ընդգրկված այլ պետական բնակարանային աջակցության ծրագրերում։

Ծրագիրը իրականացվում է 3 փուլով՝

  1. 1-ին փուլում ընդգրկվում են հետևյալ խմբերը՝
    • 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, որոնք ցանկանում են ձեռք բերել կամ կառուցել բնակարան,
    • 2 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, որոնք ցանկանում են կառուցել տուն,
    • զոհվածի, կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները՝ բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով,
    • գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որոնց դեպքում աջակցությունը կուղղվի վարկի մարմանը,
    • ցանկացած այլ կազմի ընտանիքներ, որոնք վարկունակ են և բանկից կստանան լրացուցիչ վարկ՝ աջակցման առնվազն 50%-ի չափով։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել https://housing.socservice.am/ հարթակում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այս նախաձեռնությունը կարևոր քայլ է՝ աջակցելու տեղահանված անձանց երկարաժամկետ կայունության և բնակարանային ապահովման գործում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ