Տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության ծրագիրը երկարացվել է

Ամենադիտվածներ

,
Աշխատանքի նախարարությունը հերքում է գործատուների դասակարգման մասին լուրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։ Այս որոշումը նպատակ ունի աջակցել այն ընտանիքներին, որոնք դեռևս չեն հասցրել իրացնել իրենց տրամադրված հավաստագրերը։

Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից 3687-ն արդեն իրացրել են հավաստագիրը։ Ըստ նախարարության, նոր հավաստագրեր չեն տրամադրվելու, և վարկավորման գործընթացում հիմք են ընդունվելու արդեն իսկ տրված հավաստագրերը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ