Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-ստանալու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրգործի շրջանակներում:
Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը՝ հավելելով, որ քրգործը փոխանցվել է Քննչական կոմիտեի վարույթ: Թե ինչ կարգավիճակ ունի այդ գործով Հովհաննես Շահինյանը, Ավետիսյանը չհստակեցրեց՝ ընդգծելով, որ մնացածը նախաքննական գաղտնիք է, ուստի, եթե անհրաժեշտություն լինի՝ լրացուցիչ կտեղեկացնեն:
Իր բնակարանում խուզարկության մասին երեկ հայտնել էր Շահինյանը՝ ֆեյսբուքի իր էջում գրելով. «Սիրելի ընկերներ: Այսօր դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն: Իհարկե որևէ օրենքով արգելված իր չգտնվեց: Վաղը՝ 15.30 հրավիրված եմ Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին»:
Առավել մանրամասն՝ Armtimes.com