fbpx
Մշակույթ

Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում

Փետրվարի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ ճանաչված նկարիչ, արտասահմանյան ցուցահանդեսների մասնակից, Հայաստանի նկարիչների միության անդամ Արմեն Խոջոյանի ցուցահանդեսը:

Ներկաները հնարավորություն ունեցան հիանալ հեղինակի գեղանկարներով, կոլաժներով, գրաֆիկայով, պղնձե փորագիր աշխատանքներով։

Հայարտուն կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը ներկայացրեց գեղանկարչի անցած ճանապարհը և ստեղծագործական հաջողությունները։

Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանն ընդգծեց, որ նմանօրինակ մշակութային նախաձեռնությունները հնարավորություն են տալիս հայրենիքից դուրս գտնվող մեր հայրենակիցներին ծանոթանալ հայ գեղանկարչությանն ու արվեստին։

Ցուցահանդեսի ընթացքում բանաստեղծությունների ընթերցանությամբ հանդես եկավ նաև արձակագիր Վարդան Ֆերեշեթյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ