fbpx
Հասարակություն

Ադրբեջանցիների ձեռքում հայտնված, հետո վերադարձված հովիվի առողջական վիճակը լավ է

Ինչպես արդեն հայտնել էինք, նախօրեին Տեղ համայնքի բնակիչը շփոթվել էր ու ոչխարներին արածացնելիս հայտնվել էր Ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Նրան ու կենդանիներին ադրբեջանցիները առևանգել էին, որից մի քանի ժամ անց վերադարձրել են Ռուս խաղաղապահներին, որոնք էլ՝ հայկական կողմին։

Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը News-ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանցիները կապել են հովիվի աչքերը, նրան իջեցրել ներքև, այնտեղ աչքերը բացել ու չայ կամ վրացական օղի առաջարկել։

Ղուլունցի խոսքով՝ հովիվի առողջական վիճակը լավ է, նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Նշենք, որ ադրբեջանցիները վերադարձրել են հովիվին, սակայն ոչխարները դեռևս մնում են նրանց մոտ։ Այս պահին բանակցություններ են ընթանում՝ շուրջ 400 գլուխ կենդանու վերադարձի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ