Փետրվարի 29-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղում տեղի է ունեցել սպանություն:
Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել Մասիսի բժշկական կենտրոնից, որտեղ նշվել է, որ Հովտաշատ գյուղի Կամոյի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի: Դեպքի վայր են ժամանել քննիչներ և ոստիկաններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում նաև՝ դատաբժշկական: Պարզվել է, որ մահացածը 75-ամյա Սոնա Ս.-ն է: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Սոնա Ս.-ն ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրան սպանել են:
Ժամեր անց ոստիկաններն ու քննիչները ձերբակալում են 31 ամյա Գայանե Զ.-ին, ով Սոնա Ս.-ի հարսն է: Պարզվում է, որ փետրվարի 29-ին 08:00-ի սահմաներում նրանց տանը տեղի է ունեցել կենցաղային վիճաբանություն, որի ժամանակ Գայանե Զ.-ն խեղդամահ է արել սկեսրոջը:
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տեղեկացնում է shamshyan.com-ը: