fbpx
Սպորտ

Ես ուրախ և հպարտ եմ իմ արդյունքներով․ Խաչանով

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կիսվել է Ավստրալիայի Բաց առաջնությունում հանդես գալու տպավորություններով։

Խաչանովը մրցաշարում հասել է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Ստեֆանոս Ցիցիպասին։

«Մրցաշարից հեռանում եմ գլուխս բարձր պահած: Պարտություններից միշտ պետք է դասեր քաղել, դրանք ընկալել որպես օգտակար փորձ։ Ցավոք, մեր մարզաձևում ոչ-ոքիներ չկան։ Կշարունակեմ հավատալ, որ հաջորդ անգամ կկարողանամ եզրափակչի ուղեգիր նվաճել, երբ հնարավորություն ունենամ։

Ես ուրախ և հպարտ եմ իմ արդյունքներով։ Ես պայքարեցի մինչև վերջ և չհանձնվեցի. Ցիցիպասը կարողացավ կարևոր գեյմեր տանել։ Հիմա նա պետք է զանգահարի Մեդվեդևին և հարցնի, թե ինչպես խաղալ Ջոկովիչի դեմ»,- Խաչանովի խոսքերն է մեջբերում Australian Open-ի մամուլի ծառայությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ