Այս տարվա սեպտեմբերից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ժամավճարային կարգով դասավանդման վարձատրությունը կավելանա շուրջ երեք անգամ՝ հասնելով 4500 ՀՀ դրամի 1 դասաժամի համար: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մուտքի համար դասախոսը կվարձատրվի 9000 ՀՀ դրամի չափով:
Համեմատության համար նշենք, որ այս պահին դոցենտի դասախոսական 1 ժամի վարձատրությունը կազմում է 1600 ՀՀ դրամ, իսկ գործնական պարապմունքինը՝ 1400 ՀՀ դրամ:
Ժամավճարի այս կտրուկ բարձրացումը պայմանավորված է որակյալ մասնագետների ներգրավման հեռանկարով, ինչը հնարավոր է դարձել վերջին չորս ամիսների ընթացքում կատարված մասշտաբային տնտեսումների և անհարկի ծախսերի կրճատման հաշվին, որոնց գումարային մեծությունն արդեն մոտենում է 200 միլիոն ՀՀ դրամի:
Այս մասին տեղեկանում ենք ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: