Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և հայտարարել են հակամարտության կողմերի միջև շուտափույթ հրադադարի ապահովման անհրաժեշտության մասին:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ կայուն հրադադարի ապահովման անհրաժեշտությունը»,- նշել են նախարարությունում։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

