fbpx
Զինված Ուժեր

Անցած 7 օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ

Հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1800 կրակոց:

Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ