Քրայսթչերչում հրաձգության բոլոր 50 զոհերը նույնականացվել են, հայտարարել է Նոր Զելանդիայի ոստիկանության ղեկավար Մայք Բուշը, փոխանցում է Radio News Zealand-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր հարձակումների հետևանքով 21 զոհի անձի հաստատման մասին: Նրանց մարմինները փոխանցվել են ընտանիքներին:
«Բոլոր 50 զոհերի նույնականացման գործընթացն ավարտվել է, և նրանց մերձավոր հարազատները տեղեկացվել են», – հայտարարել է Բուշը:
Հիշեցնենք՝ անցած ուրբաթ Նոր Զելանդիայում Քրայսթչերչի 2 մզկիթներում տեղի էր ունեցել հրաձգություն, որի հետևանքով զոհվել էր 50 մարդ, ևս 50-ը՝ տուժել: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը տեղի ունեցածը ահաբեկչություն էր անվանել: Մեկ մարդու՝ 28-ամյա Բրենթոն Տարանտին սպանության մեղադրանք էր առաջադրվել, շաբաթ դատարանը նրա կալանքի ժամկետը երկարացրել էր մինչև ապրիլի 5-ը: