Չեխիայի արևելքի Օստրավա քաղաքի հիվանդանոցում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարար Ադամ Վոյտեխին:
Ավելի վաղ չեխական ԶԼՄ-ները, հղում անելով տեղի իշխանություններին, հայտնել էին չորս զոհի և երկու ծանր վիրավորի մասին:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին: Նախնական տվյալներով՝ միջին տարիքի անհայտ անձը սկսել է կրակել հիվանդների ու աշխատակիցների ուղղությամբ:
Հրաձգության շրջանից տարհանվել են տասնյակ մարդիկ: Պատահարի վայրում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ոստիկանությունը կասկածյալին մահացած վիճակում հայտնաբերել է իր մեքենայում: Նա ինքնասպանություն է գործել: