Գերմանիայի Հանաու քաղաքում այս գիշեր հրաձգություն է տեղի ունեցել, որը խլել է առնվազն ութ մարդու կյանք, ևս վեցը ծանր վիրավոր է: Զինված ոստիկանությունը լայնածավալ գործողություններ է սկսել ամբողջ Գերմանիայի տարածքում՝ «այլ անհայտ հանցագործներին» ձերբակալելու նպատակով, որոնք կարող են նույնպես ներգրավված լինել զինված հարձակման մեջ։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Արյունալի հարձակման պատճառը դեռևս անհայտ է: Ըստ հաղորդագրությունների՝ զոհերի մեջ քրդեր են եղել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողը կրակ է բացել տեղի բարերից մեկում բար մտնելուց անմիջապես հետո: Այնուհետև սև մեքենայով կարողացել է փախչել հանցագործության վայրից, որից հետո կրակոցներ են հնչել գրեթե երկու մղոն հեռավորության վրա գտնվող քաղաքի հրապարակներից մեկում:
Բարում գտնվող ականատեսներից մեկը գերմանական Bild թերթին պատմել է, որ անհայտ անձը սկսել է գնդակահարել մարդկանց բար մտնելուց անմիջապես հետո։
Մյուս վկաները պատմել են 8 կամ 9 կրակոցի մասին, որոնք հնչել են տեղական ժամանակով ժամը 22:00-ից հետո:
Հաղորդվում է, որ իրավապահներին հաջողվել է ձերբակալել կրակոցների հեղինակին: