Թաթարստանի մայրաքաղաք ու Ռուսաստանի քաղաք Կազանում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել․ անհայտ անձը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ։
Այս մասին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախնական տվյալներով՝ կրակողը անչափահաս է եղել, ում բերման են ենթարկել։
Նշենք, որ զոհված 9 մարդկանցից 7-ը երեխաներ են, իսկ մյուս 2-ը՝ դպրոցի հսկողն ու հավաքարարը։