fbpx
Աշխարհ

Այսօր ես մեծ քանակի բիոաղբ եմ սպանելու․ ո՞վ է Կազանում երեխաներ սպանողներից մեկը (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Telegram-յան Mash ալիքը հայտնում է, որ Կազանի դպրոցում կրակահերթ բացածներից մեկը 19-ամյա Իլնազ Գալյավիևն է։

Նա մինչև հարձակումը Telegram-ի իր ալիքում 3 գրառում է կատարել։ Մեկում ասում է, որ ինքը, «ինչպես աստված», ցանկանում է, որ բոլորը խոստովանեն, որ իր «ստրուկներն են» ու անեն այն, ինչ ինքը ասում է։ Նա գրել է, որ ուզում է, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը սպանի ևս 10 հոգու։

Հաջորդ գրառմամբ, նա ասել է, որ ինքը «եկել է աշխարհ մարդու տեսքով, որ ազատվի բոլորից»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու անձ կրակ են բացել դպրոցում, որի հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է։ Նրանցից 7-ը երեխաներ են։ Տուժածների թիվը հասել է 20-ի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ