fbpx
Աշխարհ

Հրաձգություն Պակիստանի օդանավակայանում․ կան զոհեր

Անհայտ տղամարդը այսօր՝ հուլիսի 3-ին, կրակ է բացել պակիստանյան Լահորա (Փենջաբի նահանգ) քաղաքի միջազգային օդանավակայանում։ Պատահարի հետևանքով րկու մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է նահանգի ոստիկանությունը։

Իրավապահների տեղեկություններով՝ հանցագործին հաջողվել է վնասազերծել և հասցնել ոստիկանական բաժին՝ հարցաքննության։ Օդանավակայանի մոտ այդ ընթացքում տեղակայվել են լրացուցիչ ոստիկանական ստորաբաժանումներ։ Ավտոմեքենաների մուտքն օդանավակայան անվտանգության նկատառումներով ժամանակավորապես արգելված է։

Ընդհանուր առմամբ, հրաձգության ժամանակ տուժել է երեք մարդ։ Միջադեպը խուճապ է առաջացրել օդանավակայանի այցելուների շրջանում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ