fbpx
Կառավարություն

Ձեր կողմնակիցները հիասթափվելու են հենց ձեզնից, որովհետև հրաժարական չի լինելու. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն անդրադարձել է ընդդիմադիրների տարածած կեղծ տեղեկություններին, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հրաժարական տալ:

«Վարչապետի հրաժարականի մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի։ ՀՀ քաղաքացին ընդամենը մեկ տարի առաջ է կատարել իր ընտրությունը։

Երևանի փողոցներում Արցախը փրկողները յուրայիններին ոգևորելու համար հերթական ստեր են տարածում։

Հասկանում եմ, որ մաշվել եք, որ գնալով ավելի սակավաթիվ եք դառնում, բայց նման ստերով ու փոքրիկ չարաճճիություններով էլ ավելի եք հիասթափեցնելու ձեր իսկ կողմնակիցներին։

Օրերի հարց է, ձեր կողմնակիցները հիասթափվելու են հենց ձեզնից, որովհետև հրաժարական չի լինելու:

Հ.Գ․ էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք»,- գրել է Չախոյանը:

 

 

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ