Իսրայելի առողջապահության նախարար Յակով Լիցմանը շաբաթ օրը` ապրիլի 25-ին վարչապետ Բենիամին Նեթանյահուին հայտնել է, որ ցանկանում է հրաժարական տալ:
Լիցմանը վարչապետին խնդրել է իրեն բնակարանային շինարարության նախարարի պաշտոնը տալ:
Լրագրողների տեղեկացմամբ Լիցմանը շատ քննադատությունների է արժանացել` Իսրայելում կորոնավիրուսի համավարակի ընթացքում վարած քաղաքականության հետևանքով:
Հայտնենք, որ Յակով Լիցմանը նույնպես վարակվել է կորոնավիրուսիով և հիվանդությունը հաղթահարել է առանց բարդությունների:
Այս մասին տեղեկանում ենք israeleco.com-ից: