Խորհրդարան

Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը. Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է մանդատից հրաժարվելու մասին։

«Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը: Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ: Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամավոր ընկերներիս և մեր գործընկերներին»,- գրել է պատգամավորը:

Վարդևանյանը տեղեկացրել է՝ վերադառնում է փաստաբանական համայնք:

«Անելիք շատ կա: Աստված պահապան մեր Հայաստանին ու մեր Արցախին»,- նշել է պատգամավորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ