Բրազիլացի ֆուտբոլիստ Մարսելոն հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին»:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, իմ թիմակիցներին, ում հետ այս տարիների ընթացքում խաղալու հաճույք եմ ունեցել, մարզիչներին, աշխատակիցներին, ովքեր ինձ համար ընտանիքի պես են:
Մենք միայն նվիրվում ենք ֆուտբոլ խաղալուն, բայց ուզում եմ ընդգծել, որ շատ մարդիկ են կնագնած նրա հետևում , որ մենք կարողանանք խաղալ, և ես այդ մասին իմացել եմ «Ռեալում»:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մադրիդին այս ամենի համար։ Կյանքիս ամեն օրն արթնանում էի աշխարհի լավագույն ակումբում գտնվելու ուրախությամբ։ Երեխաներս տեսան, որ ես կարող եմ խաղալ աշխարհի լավագույն ակումբում։
Գլուխս բարձր եմ հեռանում այստեղից։ Իմ ընտանիքը շատ հպարտ է ինձնով։ Ես երջանիկ տղա եմ: Այն ամենն, ինչ ունեի իմ կյանքում, կապված էր աշխատանքի հետ, բայց իմ բախտը բերեց այն մարդկանց հետ, ովքեր իմ կողքին էին։ Շատ շնորհակալ եմ բոլորիցդ։ Սա հրաժեշտ չէ, ես չեմ զգում, որ հեռանում եմ Մադրիդից։
Երբ ես ասացի, որ Մադրիդի ապագան ապահով է, ես նկատի ունեի, որ նա, ինչպես միշտ, շատ խոստումնալից է։ Խոսքը նաև որդուս մասին է, ով գտնվում է այստեղի ակադեմիայում։
Ես որպես տղա եմ եկել այստեղ և հեռանում եմ որպես տղամարդ »,- ասել է 34-ամյա պաշտպանը: