Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում պաշտպանական շրջանի հրամանատարը հրաժարվել է կատարել գնդի հրամանատարի պարտականություններն ու դրսևորել է անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։
- Վարչապետը ո՞վ է, մենք ենք որոշում կայացնողը․ Օնիկը 40 տարի է չի կարողանում ստանալ իրեն կտակված տունը, դատարաններն էլ մերժում են նրա դիմումները
- Դավիթ Տոնոյանը, «Պատրոն Դավոն» ու մյուսները կմնան կալանքի տակ, բացի մեկից․ դատարանը հրապարակեց որոշումը
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում` 2020թ. հոկտեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, հրաժարվել է կատարել զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք։
2022 թվականի հունվարի 19-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 1-ին մասով։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է», – ասված է Քննչականի տարածած հաղորդագրության մեջ:
