fbpx
Խորհրդարան

Հրապարակվել է 2019 թվականի Ազգային ժողովի կատարած աշխատանքների երկամսյա հաշվետվությունը

ՀՀ ԱԺ աշխատակազմը հրապարակել է 2019 թվականի փետրվար-մարտ ամիսներին կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը.

ըստ այդմ՝ անդրադարձ է կատարվել հետևյալ ոլորտներին՝ դրանք ներկայացնելով նախորդ տարվա տվյալների համեմատությամբ.

1.Ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղություններ․

*ծառայողական մեքենաների թվաքանակի կրճատում -44,06%-ով 2018 մարտ՝ 59 մեքենա, 2019 մարտ՝ 33: Ներառված չէ հատուկ նշանակության բեռնատար և մարդատար (ավտոբուսներ) մեքենաները, որոնց թվաքանակը փոփոխության չի ենթարկվել։

*վառելիքի ծախսի կրճատում -33,75%-ով (2018-2019թթ. փետրվար և մարտ ամիսների գումարային համեմատություն):

*հեռախոսների վճարների կրճատում՝ ֆիքսված հեռախոսահամարների մեկ կետի համար 4800 դրամից 2500 դրամ, 46 կետից պահվել է միայն 25 կետ։ Հեռախոսների վճարների կրճատում -71.69%-ով (2018-2019թթ. փետրվար և մարտ ամիսների գումարային համեմատություն):

*Բջջային կապի համար վճարների կրճատում -30.37 %-ով (2018-2019թթ. փետրվար և մարտ ամիսների գումարային համեմատություն): Կենցաղային և հանրային սննդի նյութերի ծախսերի կրճատում -11.51%-ով (2018-2019թթ. փետրվար և մարտ ամիսների գումարային համեմատություն):

*ներկայացուցչական ծախսերի կրճատում -74.93%-ով (2018-2019թթ. փետրվար և մարտ ամիսների գումարային համեմատություն):

2.Կառավարման արդյունավետության բարձրացման ուղղություններ

*Կադրերի կառավարման, ապրանքանյութական արժեքների շարժի կառավարման, պահեստի կառավարման, բյուջեի կառավարման, գնումների պայմանագրերի պահանջների կատարման նպատակով վերահսկման ավտոմատացված համակարգերի ներդրում․ սա ոչ միայն ռեսուրսների խնայողություն է, այլև չարաշահումների և անփութությունների հայտնաբերման, բացառման հիմքեր։

*Աշխատակիցների կատարողականների ավտոմատ համակարգերի ներդրում։
Այլևս ոչ մի աշխատակցի աշխատանքը չի գնահատվի սուբյեկտիվ մեթոդներով, և տրամադրվի պարգևատրումներ անկախ կատարված աշխատանքի քանակից և որակից։ Այսուհետ յուրաքանչյուր աշխատակից կարող է ձգտել ունենալ լավ արդյունքներ և զուտ լավ արդյունքների հիման վրա պարգևատրվել։ Արդյունքները գնահատվում են ավտոմատ համակարգի միջոցով, առանց մարդու միջամտության, և ապահովելու են արդարացի խրախուսման համակարգ։

*Գնումների հիման վրա մատակարարման պայմանագրերի պայմանների խստացում։ Անպարտաճանաչ մատակարարների ժամկետների խախտման դեպքում տույժը 0.05%-ից 0.5% բաձրացում։ Արդեն իսկ կիրառվել են տույժերի գանձումներ պայմանագրերի խախտումների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ