Հրապարակել է «Ռազմամարզական կազմակերպութիւնների զարգացման Ազգային հայեցակարգը»

Ամենադիտվածներ

Հրապարակել է «Ռազմամարզական կազմակերպութիւնների զարգացման Ազգային հայեցակարգը»

Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը («ԱՌ Միավորում») հրապարակել է «Ռազմամարզական կազմակերպութիւնների զարգացման Ազգային հայեցակարգը»:

Փաստաթուղթը մշակվել է ԱՌ Միավորման եւ «Ոգեզէն» համահայկական հարթակ-ի համատեղ աշխատանքային խմբի կողմից՝ ներկայացնելով «ԱՌ Միավորման» հայեցակարգային մոտեցումը ռազմամարզական կազմակերպությունների դերին՝ որպես հասարակության ինքնուրույն եւ համակարգային բաղադրիչ։
Այն միաժամանակ ծառայում է որպես հայեցակարգային փաստաթղթի նախագիծ այլ ռազմամարզական կազմակերպությունների եւ միավորումների համար՝ սեփական ռազմավարական հայեցակարգերի մշակման հիմք դառնալու նպատակով։ Հայեցակարգը հիմնված է «Հայաստանի համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ»-ի սկզբունքների, 2023 թ․ հաստատված տեսլականի, ինչպես նաեւ ռազմամարզական կազմակերպությունների քննարկումների եւ քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի «Հորիզոններ» գրքում ամփոփուած գաղափարների վրա։ Հայեցակարգը միտված է ամրապնդելու հասարակության պատրաստությունը, համազգային դիմակայունությունն ու դիմադրությունը խաղաղ եւ պատերազմական իրավիճակներում։
Փաստաթղթի հղումը տե՛ս այստեղ։
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ