fbpx
Իրավական

Հրայր Թովմասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը

2019 թվականի մայիսի 30-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը, որ կազմում էին ԵԽ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, ԵԽ Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և ԵԽ Քաղաքական հարցերով տնօրինության խորհրդական Մաքսիմ Լոնգանգը: Ողջունելով ԵԽ բարձրաստիճան պատվիրակության անդամներին՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կարևորել է նրանց այցը Հայաստան՝ դատաիրավական համակարգում սպասվող փոփոխությունների այս պատասխանատու ժամանակաշրջանում:

Կողմերը երկուստեք կարևորեցին, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան:

Նշենք, որ ԵԽ պատվիրակության այցի նպատակն է քննարկել արդարադատության համակարգի անկախությունը և բարեվարքությունը, արդար դատաքննության իրավունքի հանդեպ հարգանքը, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև ապօրինաբար ձեռք բերված ակտիվների վերադարձը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՍԴ-ի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ