«Ամուլսարի հետ կապված որոշումը պիտի լինի այն, որը որ պետությանը չի վնասի, այլ օգուտ կտա: Դրա համար շատ կարևոր է այդ վերջնական գնահատականը, որը այսօրվա դրությամբ մենք չունենք»,- այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունն այս հարցով ձգձումներ չի անում. «Ամեն ինչ պետք է անել հետևողական և ճշգրիտ, որպեսզի այն որոշումը, որը վաղը կկայացվի, դա լինի ճշգրիտ: Այսնիքն՝ մենք համոզված լինենք, որ այդ որոշումը կայացնելով՝ մենք պետությանը օգուտ ենք տալիս»,- նշել է պատգամավորը:
Եթերի ընթացքում Վահագն Հովակիմյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վարքը հակասահամանդրական է որակել:
«Հրայր Թովմասյանն իր անձով ստվերում է Սամանադրական դատարանը»,-ասել է Հովակիմյանը՝ հավելելով, որ ՍԴ-ն չէր կարող քննել Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ գործը. «Սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, քանի գործը ընթացքի մեջ է, ՍԴ-ն իրավունք չունի քննել անձի դիմումը: Միայն մեկ դեպքում է Սահմանադրությունը հնարավորություն տալիս՝ դատավորի դիմումի հիման վրա»,- ընդգծել է Հովակիմյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
https://www.facebook.com/lurer.1tv/videos/489489228552883/