fbpx
Հասարակություն

Ապրիլի 17-ին փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները

Շաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամը 9:30-ից 17:00-ն, փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները։ Այս մասին հայատարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Հրազդանի կիրճում նախատեսվող սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամը 9:30-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը՝ Հրազդանի կիրճ տանող բոլոր 4 ճանապարհներներով : Երթևեկությունը նշված ժամերին կդադարեցվի նաև Կիրճի ներսում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- հայտնում են քաղաքապետարանից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ