fbpx
Հասարակություն

Երևանի Արցախի պողոտայում գտնվող սննդի կետում հրդեհ է բռնկվել

ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնել է, որ ապրիլի 15-ին, ժամը 00:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում գտնվող սննդի կետից ծուխ է նկատվում։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։38-ին, մարվել՝ 01։17-ին։ Մոտ 18 քմ տարածքում այրվել են գույքը, պատի փայտե երեսպատումը (մոտ 5 քմ), տանիքը (մոտ 5 քմ), և ջերմահարվել է ամբողջ տարածքը՝ մոտ 18 քմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ