Հունիսի 29-ին, ժամը 02:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի աղբանոցի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 04:40-ին:
Պարզվել է, որ լքված շինության ներսում այրվել են մոտ 13 խմ կուտակված աղբ, տանիքից` 2 քմ փայտյա կառուցատարրեր և փայտյա պատից` 10 քմ հատված:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։