Հասարակություն

Հրդեհ Արզնու ձորի առողջարաններում

Օգոստոսի 18-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արզնու ձորի չշահագործվող առողջարանի առաջին հարկում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկուական մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 08։12-ին, մարվել՝ 09։06-ին։

Նշվում է նաև, որ այրվել են Արզնու ձորում գտնվող չշահագործվող առողջարանի 1-ին և 2-րդ հարկերի բաղդադե միջնապատերը (մոտ 100 քմ), մանրահատակը (մոտ 75 քմ) և 5 հատ երկփեղկ պատուհան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ