fbpx
Հասարակություն

Հրդեհ Արտաշատի տներից մեկում․ բնակիչն այվածքներով հոսպիտալացվել է

Հունվարի 5-ին, ժամը 21։31-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ս. Հակոբյան փողոցում այրվում է տուն, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:53-ին, մարվել` 22:55-ին:

Այրվել է երկհարկանի տան պատշգամբի մոտ 2 քմ հատվածում կուտակած աղբը, ննջասենյակը՝ գույքով (մոտ 40 քմ), փայտե երկու դուռ և երկու պատուհան:

Հրդեհի հետևանքով աջ դաստակի այրվածքներ է ստացել տան բնակիչը, ով հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ