fbpx
Հասարակություն

Հրդեհ Չինարիում

Դեկտեմբերի 13-ին, ժամը 06։45-ին ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է տուն, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մեկ հարկանի տան տանիքը և մեկ սենյակ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 09։26-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ