Փետրվարի 11-ին, ժամը 04:38-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է հացի փռի տանիք, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չինարի բնակավայրի 19-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող հացի փռի տանիքում (մոտ 7 քմ)։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 05։32-ին, մարել՝ 05։49-ին։ Այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 2 քմ. հատված:
https://www.facebook.com/911AIN/posts/3990865404271713?__cft__%5B0%5D=AZWni4R8XUBaYFRPg4381FsHyK7gObVo6bgSMZimCt1Iliam8_KYEKsDWpHWn0qjJwg7qCLrUqb6Gs0pu_5Bu-jAzlCFMAoU2K4h0g6bzjJO5P0z3al5vlgUi7FGT48yjKJHNk8ZNNwh7oGRqUHhTr_h&__tn__=%2CO%2CP-R