fbpx
Ժամանց

Disney-ը որոշել է փակել Blu Sky Studios-ը․ այստեղ է ստեղծվել «Սառցե դարաշրջանը»

The Walt Disney Company կինոկորպորացիան որոշում է կայացրել փակել Blu Sky Studios կինոստուդիան։

Այս մասին ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել։

Ընկերությունում այս որոշումը հիմնավորում են առկա տնտեսական վիճակով։ Ըստ հայտարարության՝ Disney-ը 2020 թվականին 2,87 միլիարդ դոլար է կորցրել։

Blu Sky Studios-ի աշխատանքն ամբողջովին դադարեցվելու է 2 ամսվա ընթացքում։ Ըտս տարբեր աղբյուրիների՝ ստուդիայի փակման հետևանքով աշխատանքը կկորցնեն շուրջ 450 անձինք, որոնց մի մասին աշխատանք կառաջարկվի Disney-ի այլ նախագծերում։

Այն բավականին հեղինակավոր կինոստուդիա է, որտեղ արտադրվել են 13 լիամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ «Սառցե դարաշրջանն» ու «Ռիոն»։

Կինոստուդիան հիմնադրվել է 1987 թվականին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ