Ստեփանակերտի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հունիսի 30-ին ժամը 19:59-ին ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Իվանյան փողոցի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը։

«Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հավանական վտանգները կանխելու նպատակով, Ժամը 20:00-ին կանչի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը և լիկվիդացրել ժամը 20:08-ին:

Հրդեհի պատճառ է հանդիսացել բնակելի առանձնատան խոհանոցի գազի բալոնի անսարքությունը, որի արդյունքում վնասվել է խոհանոցի պատը 1մ2:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է մշտապես պահպանել հակահրդեհային անվտանգության կաննոններն ու նորմերը՝ մասնավորապես գազի բալոնների օգտագործման ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ