fbpx
Արցախ

Ստեփանակերտում ավտոպահեստամասերի խանութում հրդեհ է բռնկվել

Մայիսի 28-ին ժամը 09:08-ին ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի 5/56 հասցեում բռնկված հրդեհի մասին:

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն հայտնել է, որ նախնական տվյալներով այրվում է ավտոպահեստամասերի խանութ: Ժամը 09:09-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր, միաժամանակ կանչի վայր է ուղարկվել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:38-ին, լիամարվել ժամը 10։30-ին։ Հրդեհի հետևանքով մասնակի այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Օ-ն պատկանող ավտոպահեստամասերի խանութի գույքը և ավտոպահեստամասեր: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ