Հրդեհ՝ Ջրվեժի տներից մեկի տանիքում

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 07։53-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի (մոտ 90 քմ) տանիքում։

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 08։13-ին, մարվել՝ 08։42-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը։

Ամենաթարմ