Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 10:19-ին ահազանգ է ստացվել, որ Կարճևան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Ագարակի հրշեջ-փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։
Այլ մանրամասներ չի հաղորդվում։
Նշենք, որ Կարճևանը գտնվում է Սյունիքի մարզում։