Օմիկրոն շտամը հասավ Ավստրիա-Azat TV
Աշխարհ
12:00 28/11/2021

Օմիկրոն շտամը հասավ Ավստրիա

Կորոնավիրուսը կրկին աշխարհը խառնել է իրար․ հայտնվել է նոր՝ Օմիկրոն անունը ստացած շտամը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատվել է որպես անհանգստություն առաջացնող։

Մի քանի երկրներում գրանցվելուց հետո Օմիկրոնը սկսել է տարածվել երկրներով մեկ։

Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ, ամենայն հավանականությամբ, Օմիկրոն շտամով վարակման առաջին դեպք է գրանցվել Ավստրիայում։

Դեպքը գրանցվել է Շվարց շրջանում։ Ըստ նախնական տարբերակը՝ հայտնաբերվել է Օմիկրոն, բայց դրա վերաբերյալ դեռևս վերջնական եզրակացություն պետք է արվի։

Հիշեցնենք, որ Օմիկրոնի առաջին դեպքերն արձանագրվել են ՀԱՀ-ում, որից հետո արդեն գրանցվել են դեպքեր եվրոպական մի քանի երկրներում, այդ թվում՝ Իտալիայում և Գերմանիայում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ