Սեպտեմբերի 11-ին, ժամը 20։42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի փողոցում այրվում է վագոն-տնակ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակի փողոցի թիվ 51/11 հասցեում գտնվող վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։52-ին, մարվել՝ 22։33-ին։
Մասամբ այրվել են վագոն-տնակի փայտյա երեսպատումը, կահույք, հագուստ, աշխատանքային գործիքներ, և ջերմահարվել՝ հարակից նորակառույց շենքի 2-րդ և 3-րդ հարկերի պատշգամբների կախովի առաստաղները։