Անտառային հրդեհները շարունակվում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Տեղական մամուլից տեղեկանում ենք, որ վիճակը շատ ծանր է Կալիֆոռնիա նահանգում։
Այստեղ հրդեհներից մեկը ներառում է ավելի քան 112 հազար հեկտար տարածք։
Նշվում է, որ հրդեհների դեմ պայքարելու համար նահանգային իշխանությունները որոշել են հավեյլան քայլեր ձեռնարկել ու նոր միջոցներ ներգրավել։
Նշվում է նաև, որ այս պահի դրությամբ Կալիֆոռնիա նահանգում տեղի է ունեցել ավելի քան 16 հազար մարդու տարհանում։

